ԵՄ-ն մինչև մարտ Ուկրաինա կմատակարարի ընդամենը 600 հազար արկ 1 մլն-ի փոխարեն. Bloomberg

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ըստ Bloomberg-ի՝ Եվրամիությունը, սեփական պաշարների սպառման հետ կապված մտահոգությունների պատճառով, մինչև մարտի 1-ը կկարողանա Ուկրաինային տրամադրել ընդամենը 600 հազար արկ, այլ ոչ թե 1 միլիոն, ինչպես նախապես ծրագրված էր։

ԵՄ պաշտպանության նախարարներն այս շաբաթ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կփորձեն հնարավորություն գտնել Ուկրաինայի համար զինամթերքի քանակն ավելացնելու համար, սակայն անցյալ տարի սահմանված 1 միլիոն արկ մատակարարեու նպատակը դեռ չի իրականացվել, հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով իր եվրոպական դիվանագիտական աղբյուրներին։

Կիևը չունի բավականաչափ հրետանային արկեր և հակաօդային պաշտպանության հրթիռներ՝ իր քաղաքները ռուսական հարձակումներից պաշտպանելու համար։ Ուկրաինացի պաշտոնյաները թեև ասում են, որ ռուսական բանակի դեմ պայքարը կշարունակվի, սակայն ճակատից ստացված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ իրավիճակը գնալով ավելի ու ավելի սարսափելի է դառնում, և ուկրաինական զորքերը դժվարանում են զսպել ռուսական ստորաբաժանումները, նշում է Bloomberg-ը:

Կիևի և ուկրաինական այլ քաղաքների վրա ռուսական վերջին հրթիռային հարձակումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, քանի որ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը, որը մեծապես հենվում է իր դաշնակիցների մատակարարումների վրա, չի կարողանում ոչնչացնել այնքան հրթիռ, որքան նախկինում, գրում է գործակալությունը։