ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում է։ Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նա հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկու երկրների երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի, տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Արցախի հայերի «վերաինտեգրման»՝ …