Թուրքական Դյորթյոլ տերմինալը դադարեցրել է ռուսական նավթի ընդունումը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայի Դյորթյոլ քաղաքում գտնվող նավթային տերմինալը կդադարեցնի բեռների ընդունումը Ռուսաստանի Դաշնությունից՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների մեծացման պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։

Global Terminal Services-ը (GTS), որը շահագործում է Դյորթյոլի տերմինալը, գործակալությանն ասել է, որ 2024 թվականի փետրվարի վերջին հաճախորդներին ծանուցել է, որ ընդհատում է ռուսական նավթի հետ կապված բոլոր գործողությունները և չի ընդունում բեռներ Ռուսաստանից, նույնիսկ եթե որևէ խախտում չլինի։

GTS-ն ընդգծել է, որ նոր սահմանափակումները լրացուցիչ միջոց են գործող պատժամիջոցներին, իսկ բոլոր նախորդ գործողություններն իրականացվել են սահմանափակող միջոցների լիարժեք համապատասխանությամբ, ներառյալ՝ վառելիքի գնի առաստաղի պահպանումը, որը սահմանվել է G7-ի երկրների կողմից:

Միևնույն ժամանակ, տերմինալը կշարունակի ընդունել ռուսական բեռները, որոնք հայտարագրվել էին մինչև փետրվարի վերջի արգելքի սահմանումը։ Վերջին ռուսական լցանավը Դյորթյոլի տերմինալ է ժամանել փետրվարի 19-ին՝ Բալթյան Պրիմորսկ նավահանգստից՝ մատակարարելով 511 հազար բարել դիզել, վկայում են Kpler վերլուծական ընկերության տվյալները։

Թուրքիան դարձել է ռուսական նավթի խոշորագույն ներկրողներից մեկը Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր։

Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի հետ բիզնես վարող ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու՝ Վաշինգտոնի սպառնալիքը մեծ հարված կհասցնի թուրք-ռուսական էներգետիկ առևտրին։ Ըստ Kpler-ի տվյալների՝ վերջին երկու տարվա ընթացքում կտրուկ աճել են Ռուսաստանից Թուրքիա նավթի մատակարարումները։