ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ շուտով Ուկրաինային են մատակարարելու F-16 կործանիչներ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն, որը ելույթ է ունեցել դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նիստում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային մատակարարել են տասնյակ միլիարդավոր դոլարների զենք, շուտով կհետևեն F-16 կործանիչները»,- նշել է Ջոանեն։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը խոսել է …