ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը ցանկանում է երկարաձգել Գազայի հատվածում քառօրյա հրադադարը, հայտնել է The Times of Israel-ը՝ վկայակոչելով զինյալների հայտարարությունը։ ՀԱՄԱՍ-ը որպես զինադադարի երկարաձգման պայման նշել է «Իսրայելի կողմից լուրջ ջանքերը՝ ուղղված երկրի բանտերից ազատված պաղեստինցիների թվի ավելացմանը»։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ ողջունում է հրադադարի յուրաքանչյուր նոր օրն ու իսրայելցի պատանդների …

