Ադրբեջանն ու Պակիստանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ Քերիմ Վելիևը Բաքվում հանդիպել է Պակիստանի զինված ուժերի պատվիրակության հետ՝ ԶՈՒ միացյալ շտաբի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ահսան Գյուլրեզի գլխավորությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հանդիպման ընթացքում Վելիևը նշել է, որ մեր երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները, ինչպես նաև ադրբեջանա-պակիստանյան կապերն ու ռազմավարական գործընկերությունը զարգանում են վերընթաց ուղղությամբ»,- հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Նա ընդգծել է Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ համատեղ զորավարժությունների կարևորությունը և նշել նման զորավարժությունների կարևորությունը բանակների միջև փորձի փոխանակման և զինվորականների պրոֆեսիոնալիզմի հետագա կատարելագործման տեսանկյունից։

Գյուլրեզն էլ հայտնել է նման հանդիպումների և հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի և Պակիստանի միջև հարաբերություններն է՛լ ավելի ամրապնդելու նպատակով։

Նշենք, որ նախօրեին տեղի էր ունեցել Ադրբեջանի և Պակիստանի միացյալ շտաբի ադրբեջանա-պակիստանյան աշխատանքային խմբի մակարդակով 10-րդ հանդիպումը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը և Պակիստանի ավիացիոն համալիրը պայմանագիր են կնքել, որը կդառնա ասիական երկրի պատմության մեջ ամենամեծ պայմանագիրը։ Ըստ դրա՝ Ադրբեջանը ձեռք է բերելու JF-17C Block-III կործանիչներ, ինչպես նաև ռեակտիվ ինքնաթիռների ուսումնական և մարտական ​​ զինամթերք։ Համաձայնագրի արժեքը գնահատվում է 1,6 մլրդ դոլար։ JF-17-ը համարվում է «4+» սերնդի կործանիչ, մարտական ​​ինքնաթիռն օգտագործում է հինգերորդ սերնդի ավիոնիկա և զենք:

Էմմա Չոբանյան