Քաղհասարակաության կազմակերպությունները դատապարտել են Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպը

Լուրեր

22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 21:10
Հայ-կանադական քաղաքական խորհրդակցություններ՝ Օտտավայում
22.07.2026 | 21:00
Բացառում եմ՝ բժշկական կենտրոնի որևէ ղեկավար պարտադրած լինի ՔՊ-ին ընտրել․ խնդրում եմ՝ դիմեք իրավապահներին․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 20:52
Սյունիքում գայլերի հարձակումներն ու Վայոց ձորում արջերի ակտիվությունը՝ ՇՄՆ-ի քննարկման առանցքում
22.07.2026 | 20:44
Թրամփը սպառնում է «կամուրջ կամ էլեկտրակայան քանդել»՝ Հորմուզի նեղուցում Իրանի կողմից յուրաքանչյուր նավի հարվածելու դիմաց
22.07.2026 | 20:35
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
22.07.2026 | 20:23
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
22.07.2026 | 20:15
Ծառուկյանն ակտիվացավ, հիշեցին՝ հարկային զեղծարարությո՞ւն է արել․ լուրջ խնդիր կա իրավապահների աշխատանքում․ Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 20:07
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործով հուլիսի 24-ին դատական նիստ է նշանակվել
22.07.2026 | 20:00
«Կլուժը» Երևանում նախախաղային մարզում անցկացրեց «Ալաշկերտի» դեմ խաղից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 19:51
Ռուբիոն պատմել է՝ ինչ է քննարկելու Լավրովի հետ հուլիսի 23-ի հանդիպման ժամանակ
22.07.2026 | 19:42
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
22.07.2026 | 19:30
Սա ՌԴ-ից ապագաղութացման գործընթաց է. Կրեմլի ազդեցության տակ վերադարձը քիչ հավանական է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 19:20
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
22.07.2026 | 19:11
Կրեմլը մեկնաբանել է Բաքվում ՌԴ-ի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած գաղտնի հանդիպման տեղեկությունը
Բոլորը

Քաղհասարակության կազմակերպություններն անդրադարձել են Եռաբլուրում միջադեպին, երբ Վազգեն Սարգսյանի շիրիմին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը։

«Այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուրում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վազգեն Սարգսյանի շիրիմին, խոչընդոտվել է այդտեղ գտնվող լրագրողների աշխատանքը։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները ոստիկանների հետ տարածքից հրելով հեռացրել են լրագրողներին ու օպերատորներին՝ պատճառաբանելով, որ նրանք հավատարմագրված չեն՝ միջոցառումը լուսաբանելու համար։ Լրագրողների փորձերը՝ գոնե հեռվից նկարահանում կատարելու, բախվել են կոշտ հակազդեցության ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից, որոնք այդ տարածքները համարել են իրենց ծառայության գոտի։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ այս արգելքը և դրա ձևական հիմք դարձած հավատարմագրման պահանջը արտառոց և անընդունելի երևույթ է, եթե հաշվի առնենք, որ խոսքը Եռաբլուրում տեղի ունեցող արարողության լուսաբանման մասին է։ Մենք մեր վրդովմունքն ենք արտահայտում և դատապարտում այս անհիմն սահմանափակումը։ Ուժային կառույցների բերած պատճառաբանությունները որևէ քննադատության չեն դիմանում, քանի որ ԶԼՄ-ները նախապես չեն տեղեկացվել հավատարմագրման անհրաժեշտության մասին, և այն ըստ էության չի կազմակերպվել։

Ելնելով վերոգրյալից՝ Կառավարության աշխատակազմից պահանջում ենք․
• հրապարակայնորեն բացատրություն տալ կիրառված անհիմն արգելքի առնչությամբ, ինչպես նաև երաշխավորել, որ ապագայում նման գործելաոճը չի կրկնվի,
• հանրային հետաքրքրություն ներկայացնող, լուսաբանման ենթակա ցանկացած պաշտոնական միջոցառում կազմակերպելիս բարենպաստ պայմաններ ստեղծել լրագրողների համար՝ բացառելով նրանց օրինական գործունեության որևէ խոչընդոտում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»,- ասված է հաղորդագրության մեջ։