Թուրքիան 7 մարդու է ձերբակալել Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության ն և Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական բաժանմունքի կազմակերպած համատեղ գործողության ընթացքում ձերբակալվել է 7 հոգի, որոնք իրենց ձեռք բերած տեղեկությունները վաճառել են Իսրայելի «Մոսադ» հետախուզական  ծառայությանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին։

Նշվում է, որ Համզա Թուրհան Այբերք անունով նախկին պետական ծառայողին կասկածում են Թուրքիայում մերձավորարևելյան ընկերությունների և անհատների մասին տեղեկություններ հավաքելու, հետևող սարքեր տեղադրելու և հսկողության մեջ ներգրավելու մեջ: Այբերքը, որը հանդես է եկել որոշ հեռուստաընկերություններում որպես մեկնաբան, իբր, ստեղծել է լրտեսական թիմ, որտեղ ներառված են եղել իր նման նախկին պետական ծառայողներ:

Հաղորդվում է, որ «Մոսադը» կապվել է Համզա Թուրհան Այբերքի հետ Վիկտորյա ծածկանունով գործակալի միջոցով: Այբերքն առաջին անգամ օգտագործվել է Իսրայելի գաղտնի ծառայության կողմից պարզ առաջադրանքների համար:

2019 թվականին նա Բելգրադում «Մոսադի» կողմից վերապատրաստվել է անելիքների վերաբերյալ։ Նա օգտագործել է հաղորդակցության գաղտնի հավելվածներ ու վճարումները ստացել կրիպտոարժույթի միջոցով, որպեսզի դրանք չարտացոլվեն պաշտոնական գրառումներում։ Ասվում է, որ նա նաև իր թիրախների մեքենաների վրա տեղադրել է հետագծող սարքեր և անմիջապես փոխանցել դրանց տվյալները «Մոսադ»-ին։

Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան սոցցանցերի իր միկրոբլոգում կիսվել է գործողության մանրամասներով։

«Ձերբակալվել են յոթ կասկածյալներ, որոնք տեղեկատվություն էին հավաքում Թուրքիայում Իսրայելի հետախուզական թիրախում գտնվող անձանց և ընկերությունների մասին, իրենց հավաքած տեղեկությունները և փաստաթղթերը փոխանցում էին իսրայելական հետախուզության տարրերին: Գործողությունների արդյունքում առգրավվել են չարտոնագրված զենքեր, տարբեր քանակությամբ թմրանյութեր, լսողական սարքեր հայտնաբերելու համար օգտագործվող էլեկտրոնային սարքեր, ինչպես նաև մեծ քանակությամբ թվային նյութեր, փաստաթղթեր և արժույթ»,- գրել է նախարարը X-ի իր էջում։

Հունվարին էլ Թուրքիայի իշխանությունները 34 մարդու էին ձերբակալել «Մոսադ»-ի օգտին լրտեսելու կասկածանքով, ավելի ուշ 15-ը կալանավորվել էին։