Ալավերդի համայնքի ավագանին այսօր անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Նոր համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Թամազյանի հեռանալու հարցին կողմ քվեարկեցին ավագանու 27 անդամից 14-ը։ Արկադի Թամազյանը հայտարարեց, որ նիստը մեկնարկել է օրենքի խախտմամբ։ Նիստի ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց դահլիճում և քաշքշուկ եղավ, ոստիկանները տարածքից հեռացրին «Ապրելու երկիր» կուսակցության …

