Սեպտեմբերից տաքսին նույնպես կարող է թանկանալ․ տրանսպորտային ռեֆորմի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Սեպտեմբերի 1-ից տրանսպորտի ուղեվարձի տարեկան փաթեթը կարժենա 90,000 դրամ, ամսականը՝ 9,000 դրամ, եռամսյակայինը՝ 24,000 դրամ. այսքան վճարելով՝ հանրային տրանսպորից կարող եք օգտվել անսահմանափակ։

Չնայած դժգոհություններին ու քննադատությանը՝ Երևանի ավագանին երեկ ընդունեց տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագիծը։ Կողմ քվեարկեցին ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները, «Հանրային ձայն» խմբակցությունից նիստին ներկա էր ավագանու երկու անդամ, երկուսն էլ դեմ քվեարկեցին։

Քաղաքային իշխանությունը շտապողականությունը բացատրում է նրանով, որ սեպտեմբերից երթուղի դուրս կգան 8.6 մետրանոց 171 նոր ավտոբուսներ։ Նախատեսված է նաև հասարակական տրանսպորտի համար երթևեկելի գոտիներ առանձնացնել։ Իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են՝ ուղևորներն այլևս ժամերով խցանման մեջ չեն մնա։ Ընդդիմությունից հակադարձում են՝ այդ քայլերը ոչ թե իրար զուգահեռ պիտի իրականացվեն, այլ հաջորդիվ․ այսինքն՝ որոշումն ուժի մեջ մտներ այն ժամանակ, երբ տրանսպորտային համակարգն արդեն իսկ բարեփոխված լիներ։

Այս հունվարից քաղաքային իշխանությունը կտրուկ թանկացրեց նաև կարմիր գծերում կայանման արժեքը․ բացատրեցին՝ դա անում են, որպեսզի կենտրոնը բեռնաթափվի, որ քաղաքացին իր մեքենայով չմտնի կենտրոն և օգտվի հասարակական տրանսպորտից։ Ընդդիմությունը հարցնում է՝ տրամաբանությունը ո՞րն է, երբ տրանսպորտի սակագները ևս բարձրանում են։

Սեպտեմբերից կբարձրանան նաև տաքսի ծառայությունների արժեքները՝ կարծում է «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանը։ Նա մի հարցում համամիտ է քաղաքային իշխանության հիմնավորման հետ՝ տրանսպորտից հաճախակի օգտվողների համար սակագինը ոչ թե թանկանում է, այլ էժանանում։

Ընդդիմությունը քաղաքացիներին հորդորում է սեպտեմբերից տրանսպորտի համար շարունակել վճարել 100 դրամ, իսկ իրենք որոշել են պայքարի դուրս գալ։ Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին էլ են հորդորում միանալ իրենց՝ հիշեցնելով 2013 թվականի տրանսպորտի թանկացման դեմ ակցիաները, երբ այսօրվա իշխանավորներն այն ժամանակ դեռ ընդդիմադիր ակտիվիստներ էին։

Որոշման նախագիծը ներկայացնելիս քաղաքային իշխանությունն ասել էր, որ գործելու են արտոնություններ ուսանողների, թոշակառուների, հաշմանդամություն ունեցողների համար։ Արտոնությունների փաթեթը դեռ չկա, վստահեցնում են՝ մինչև որոշման ուժի մեջ մտնելը կմշակեն և կներկայացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան