Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլաքշի Սահա Սինհան հայտարարել է, որ Հայաստանի համար կհեշտացնեն Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանի դեսպանն այս մասին ասել է հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Նա նշել է, որ Հնդկաստանի կառավարությունը, հասկանալով տարածաշրջանային …

