Կառավարությունն ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող 2 ընկերության ազատեց մաքսատուրքից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Կառավարությունը չզեկուցվող հարցով բավարարեց «ՖանՖրութ» ընկերության կողմից ներկայացված մաքսատուրքից ազատելու վերաբերյալ հայտը: Գործադիրը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն է տվել ընկերությանը:

Ըստ հիմնավորման՝ «ՖանՖրութ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է 150 հա տարածքում հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ։

Ընկերությունը ցանկանում է ներմուծել 345 մլն դրամի բեռնատար ավտոմեքենաներ և այլ սարքավորումներ, որոնք նախատեսվում են օգտագործել այգու հիմնման աշխատանքների իրականացման և թողարկված արտադրանքի արագ և որակյալ մատակարարման համար, որի համար էլ դիմել է կառավարությունն՝ արտոնություն ստանալու նպատակով:

Գործադիրն իր որոշումը բացատրում է հետևյալ կերպ․ «Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար։ Հարկ է նշել նաև, որ ՀՀ-ում դեռևս չկան նմանատիպ մակերեսով և տեսակներով տանձի ինտենսիվ այգիներ»:

«ՖանՖրութ»-ը հիմնադրվել է 2021 թվականին։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս ընկերությանը 4 տարվա գործունեության ընթացքում արդեն 3-րդ անգամ է արտոնություն տալիս: Այս ընկերության ներդրումային ծրագրին մեկ անգամ արտոնություն է տրվել 2022-ին, հետո՝ 2023-ին:

«Ֆանֆրութ» ՍՊԸ-ի տնօրենն Էդգար Սիսակյան է:

Գործադիրը մեկ այլ չզեկուցվող հարցով էլ որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել Կոտայքի մարզում խնձորի և կեռասի ինտենսիվ այգիների մշակությամբ զբողվող «ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» ընկերությանը: Իսկ այս ընկերությունը հիմնադրվել է թավշյա հեղափոխության տարում՝ 2018 թվականին:

Կառավարությունն «ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ»-ին մեկ անգամ էլ մաքսատուրքից ազատել էր 2022 թվականին:

Մանյա Պողոսյան