Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ահազանգում է այն մասին, որ Ստեփանավանի համայնքապետը դանակով վնասել է քաղաքացիներից մեկի կոկորդը։ «Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը: Վստահորդս անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք, հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել …

