Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին առաջ է քաշել Իսրայելին ՄԱԿ-ից հեռացնելու գաղափարը․ հաղորդում է Tasnim-ը։ Նախագահ Ռաիսին կիրակի օրը Թեհրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-ամյակին նվիրված զանգվածային միջոցառման ժամանակ դատապարտել է Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի «նողկալի» հանցագործությունները: Պաղեստինի հարցը բնութագրելով որպես «մարդկության գլխավոր առաջնահերթություն»՝ Իրանի նախագահը նշել է, որ կառավարությունները պետք է խզեն բոլոր տնտեսական հարաբերություններն ու …

