Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Մեծամորից հանձնվել է «ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» Գավառին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, պաշտոնատար այլ անձինք, փորձագետներ, երիտասարդներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է …

