ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում Ադրբեջանում բռնաճնշումների վերաբերյալ լսումներ են անցկացվելու

Լուրեր

07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մարտի 15-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի շրջանակում, տեղի է ունենալու «Ադրբեջանում ԶԼՄ-ները և քաղաքացիական հասարակությունը ճնշման տակ են COP29-ին ընդառաջ» խորագրով միջոցառում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ այն կազմակերպել է նորվեգական Human Rights House հիմնադրամը։ Միջոցառմանը ելույթ են ունենալու ադրբեջանցի լրագրողներ և քաղաքական էմիգրանտներ Արզու Գեյբուլան, Լեյլա Մուստաֆաևան և «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամի ներկայացուցիչ Քեթի Աբաշիձեն։

Հիմնադրամի հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրում անկախ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումներն աճել են այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը քննարկել է անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը։ Մասնավորապես,  դրան հաջորդել են լրագրողների և ակտիվիստների ձերբակալությունները։

«Վերջին բռնաճնշումները տեղի են ունենում Ադրբեջանում այն իրողության ֆոնին, երբ արդեն իսկ 235 քաղբանտարկյալ կա։ Այդ քաղբանտարկյալներից մեկին՝ գիտնական և քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուին, զրկում են կենսական բժշկական օգնությունից, նրա առողջական վիճակը շարունակում է լրջորեն վատթարանալ»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս ամենը տեղի է ունեցել Ադրբեջանում փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրությունների նախօրեին և 2024 թվականի նոյեմբերին Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի նախաշեմին։

Հավելենք, որ վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունները հետապնդումներ են սկսել անկախ Toplum TV-ի աշխտակիցների նկատմամբ։ Մարտի 6-ին ոստիկանությունը Բաքվում խուզարկություն է իրականացրել Toplum TV-ի խմբագրությունում և ձերբակալել տասնյակ աշխատակիցների։ Խուզարկվել է նաև «3-րդ Հանրապետություն» շարժման գրասենյակը։ Լրագրողների մեծ մասը ժամեր անց ազատ է արձակվել, սակայն մարտի 8-ին Բաքվի Խաթայի շրջանային դատարանը հեռուստաընկերության գործով հինգ մեղադրյալների՝ Ակիֆ Գուրբանովի, Իլկին Ամրահովի, Ռամին Բաբաևի, Մուշֆիգ Ջաբբարի և Ալի Զեյնալի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել 4 ամսով կալանքը։ Toplum TV-ի աշխատակիցներ Ֆարիդ Իսմայիլովի և Էլմիր Աբասովի նկատմամբ էլ սահմանվել է տնային կալանք։ Բոլորը մեղադրվում են մաքսանենգության մեջ։

Ակիֆ Գուրբանովը «3-րդ Հանրապետություն» հարթակի ղեկավարն է։ Մարտի 9-ին նույն դատարանը 4 ամսով կալանավորել էր Toplum TV-ի հիմնադիր Ալեսքեր Մամեդլիին։ «3-րդ Հանրապետություն» հարթակի մեկ այլ անդամ Ռուսլան Իզեթլին ևս 4 ամսով կալանավորվել է։

2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում տասնյակից ավելի անկախ և ընդդիմադիր լրագրողներ, ակտիվիստներ ու հասարակական-քաղաքական գործիչներ են ձերբակալվել, որոնց միջազգային կառույցներն ազատ արձակելու կոչեր են անում։

Էմմա Չոբանյան