Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 27-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 15, ֆիզիկական ներգործության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 11-ական, սառը զենք կրելու՝ 7, հոգեկան ներգործության, համակարգչային հափշտակության, գույք ոչնչացնելու կամ վնասելու, …

