Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնելու Իրաքում՝ ապահովելու Հնդկաստանին մրցակից նոր առևտրային ճանապարհը. MEE

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիան մտադիր է այս ամառ ռազմական հարձակում իրականացնել Հյուսիսային Իրաքում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) դեպի հարավ մղելու և նոր առևտրային ճանապարհ ապահովելու համար։ Այս մասին Middle East Eye-ին հայտնել են այս ծրագրերին քաջատեղյակ աղբյուրները:

Նրանք ասել են, որ Թուրքիան մի շարք գործողությունների թիրախ է դարձնելու քրդական խմբավորումը։ Անցյալ տարվա վերջից Թուրքիան տասնյակ զինվորների է կորցրել Հյուսիսային Իրաքում PKK-ի հետ բախումների հետևանքով: Այդ մահերը ներքին հակասությունների և Թուրքիայի մարտավարության արդյունավետության ուսումնասիրության պատճառ են դարձել:

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ նոր ռազմական գործողությունների թիրախ են դառնալու Քուրդիստանի արևմտյան հատվածները: Դրանք կիրականացվեն Անկարայի դաշնակից Իրաքյան Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) կողմից վերահսկվող տարածքների մոտ՝ դրանով իսկ կտրելով PKK-ի մուտքը Մոսուլ։

«Թուրքիայի հիմնական նպատակը շատ պարզ է․ PKK-ի ներկայությունը Մեթինում և Գարուում կարող է լրջորեն սպառնալ Իրաքով անցնող զարգացման ճանապարհի նախագծին»,- ասել է թուրքական  աղբյուրը՝ նկատի ունենալով 1200 կմ երկարությամբ ավտոմայրուղու և երկաթուղու նախագիծը, որը Պարսից ծոցը կմիացնի Թուրքիային Իրաքի միջոցով։

Նա նշել է, որ «երկուսն էլ ցանկանում են հեռացնել PKK-ին այս երկու տարածքներից, ինչպես նաև ապահովել տարածքը նախագծի կառուցման համար՝ մեկ քայլով հասնելով երկու նպատակների»:

Իրաքը, Թուրքիան և Պարսից ծոցի արաբական երկրները հույս ունեն շուտով ավարտին հասցնել նախագիծը, որն ապրանքներ կփոխադրի Իրաքի Բասրա նահանգի Ալ-Ֆաու նավահանգստով դեպի միջազգային շուկաներ՝ Թուրքիայի միջոցով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագծի գլխավոր աջակիցներից է, որն այն խթանում է հակառակորդ Իսրայելի և ԱՄԷ-ի կողմից աջակցվող և Անկարան շրջանցող Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի նախաձեռնության դեմ։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն այս շաբաթվա սկզբին թուրքական ԶԼՄ-ներին ասել է, որ Անկարան պետք է ուժեր տեղակայի Իրաքում 30-40 կմ խորությամբ՝ իր նպատակներին հասնելու համար: Անկարան մտադիր է Բաղդադի հետ համատեղ օպերատիվ կենտրոն ստեղծել, սակայն առաջընթաց չկա։ Թուրքական աղբյուրը հայտնել է, որ իրաքյան զինվորականները սկսել են ուժեր կուտակել թուրքական ուժերի և PKK-ի գծում՝ զորքեր տեղակայելով Բալինդա շրջանում։ Դեռևս պարզ չէ՝ Բաղդադն իր ուժերը տեղափոխել է տարածաշրջան՝ Թուրքիայի հետ համագործակցելո՞ւ, թե՞ PKK-ի և թուրքական զորքերի միջև անվտանգության գոտի լինելու համար՝ հետագա բախումները դադարեցնելու նպատակով։

Թուրքիայի ՊՆ-ն էլ կիրակի հայտնել էր, որ պատվիրակություն է ուղարկել իրաքյան սահման՝ ներառյալ ավագ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մեթին Թոքելին՝ տեղի պաշտոնյաների հետ անվտանգության հանդիպում անցկացնելու համար։

Գյուլերը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը հինգշաբթի մեկնել են Բաղդադ՝ հանդիպում անցկացնելու իրաքցի գործընկերների հետ՝ քննարկելու գործողությունները։

Թուրքիան ճնշում է գործադրում Իրաքի վրա՝ ավելի լուրջ վերաբերվելու PKK-ի սպառնալիքին և համագործակցության ոլորտներ փնտրելու։

Աղբյուրն ասել է, որ Իրանն այժմ քաղաքականություն է վարում Թուրքիայի դեմ՝ Բաղդադի վրա PKK-ի հետ կապված ազդելու համար։ Աղբյուրը նաև հավելել է, որ Բաղդադը պետք է ոչնչացնի PKK-ին հյուսիսում՝ հասնելու այն կայունությանը, որին ձգտում է Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության (KRG), ինչպես նաև Թուրքիայի հետ։

Թուրք և իրաքցի պաշտոնյաները նաև քննարկում են համատեղ գործողությունների հնարավորությունը՝ Մոսուլից մինչև Դոհուկ և թուրքական սահմանամերձ Օվաքոյ քաղաք ուղի ապահովելու համար՝ Իրաքի զարգացման ճանապարհի ծրագրի շրջանակում:

Էմմա Չոբանյան