Ուկրաինան, ներառյալ նրա տարածքները, որոնք ներկայում գտնվում են Ռուսաստանի օկուպացիայի տակ, շուտով կդառնա Եվրամիության անդամ։ Այսօր Կիևում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը նման հայտարարություն է արել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է՝ մեր ազատության համայնքում, և շուտով այն կձգվի Լիսաբոնից մինչև Լուգանսկ»,- ասել է գերմանական դիվանագիտության …