Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Խան Յունիսում ՀԱՄԱՍ-ի դիրքերին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Իսրայելը հարվածներ է հասցրել Խան Յունիսում ՀԱՄԱՍ-ի թիրախներին. Ալ-Շիֆա հիվանդանոցի գրոհը շարունակվում է, հաղորդում է Euronews-ը։

Իսրայելացի զինվորականները, որոնք գործողություն են իրականացնում Ալ-Շիֆայի հիվանդանոցում, բժշկական համալիրում զենքի պահեստներ են հայտնաբերել, հայտարարել են Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները՝ նշելով, որ գրոհի մեկնարկից ի վեր հիվանդանոցում սպանվել է մոտ 140 զինյալ։ Հաղորդվում է նաև Խան Յունիսի թաղամասերից մեկում ՀԱՄԱՍ-ի տասնյակ օբյեկտներին հարվածների մասին։

Իսրայելը պատրաստվում է Ռաֆահում գործողության։

«Վերջնականապես հաղթելն անհնար կլինի, եթե Իսրայելի պաշտպանության բանակը չմտնի Ռաֆահ։ Դա անհրաժեշտ է ՀԱՄԱՍ-ի մնացած գումարտակները ոչնչացնելու համար»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Իսրայելի մերձավոր դաշնակից Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Ռաֆահում հնարավոր ցամաքային գործողության կապակցությամբ, որտեղ այժմ հավաքվել է գրեթե մեկուկես միլիոն պաղեստինցի։

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել բանաձևի նախագիծ, որով կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում և ազատ արձակել իսրայելցի պատանդներին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։