Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Նյու Յորք։ Անադոլու գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ Ֆիդանը մասնակցելու է Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։ Հաղորդվում է, որ Ֆիդանը Նյու Յորքում նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։ Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախանշված է հունվարի 23-ին։ Էմմա Չոբանյան …

