Ուկրաինային սահմանակից ռուսական Գրայվորոնի իշխանությունները բնակիչներին Բելգորոդի շրջանից հեռանալու կոչ են արել

Լուրեր

15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
Բոլորը

Բելգորոդի շրջանի Գրայվորոնսկի քաղաքային շրջանի վարչակազմի ղեկավար Գենադի Բոնդարևը սոցիալական ցանցերի միջոցով դիմել է տեղի բնակիչներին, գրում է Meduza-ն։

«Դիմում եմ նրանց, որոնք մնացել են շրջանում։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Խնդրում եմ ճիշտ որոշում կայացնել և ժամանակավորապես լքել քաղաքային շրջանի տարածքը»,- գրել է նա Տելեգրամում։

Ըստ նրա՝ Գրայվորոնի բնակիչներին պատրաստ են ընդունել Յարոսլավի շրջանում։

«Խնդրում եմ, գրեք ինձ՝ ով պատրաստ է հեռանալ: Մենք կկազմակերպենք ձեր մեկնումը։ Մենք փորձում ենք սնունդ հասցնել բնակիչներին, բայց դա կախված է օպերատիվ իրավիճակից։ Խորհուրդ եմ տալիս ձեզ և ձեր մտերիմներին վտանգի տակ չդնել»,- նշել է պաշտոնյան։

Գրայվորոն քաղաքը գտնվում է ուկրաինական սահմանից հինգ կիլոմետր հեռավորության վրա, բնակչությունը մինչ պատերազմի սկսվելը կազմում էր ավելի քան 6 հազար մարդ։

2024 թվականի մարտին Ուկրաինայի կողմից Բելգորոդի շրջանի հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն աճել է։ Այս ֆոնին՝ իշխանությունները սկսել են բնակիչներին ժամանակավորապես տարհանել շրջանից։