Գագիկ Խաչատրյանի գործով դատավորին պաշտոնավարման ժամկետի ավարտից 3 ամիս առաջ ցանկանում են գործուղել Սյունիքի մարզ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկել է Երևանի դատարանի նախկին նախագահ, այժմ՝ քրեական մասնագիտացմամբ դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանին Սյունիքի մարզի դատավոր նշանակել։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։ Ըստ կայքում առկա տեղեկատվության՝ ԲԴԽ որոշման համար հիմք են հանդիսացել Արթուր Մկրտչյանի և Սյունիքի մարզի դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի կողմից ներկայացված պաշտոնների փոխանակման դիմումները։ Այսինքն՝ Մկրտչյանի՝ Սյունիք տեղափոխվելու դեպքում Սյունիքի դատավոր Վահե Ջիվանյան էլ կտեղափոխվի Երևանի դատարան։

Նշենք, որ Արթուր Մկրտչյանի վարույթում է քննվում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու գործը, և եթե նախագահը ստորագրի այս դատավորին Սյունիքում նշանակելու հրամանագիրը, ապա Խաչատրյանի գործի քննությունը կսկսվի նորից։

Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտը վերջերս երկար տևած դատավարությունների մասին ֆիլմ էր պատրաստել, որտեղ ներառվել էր նաև Գագիկ Խաչատրյանի գործը, իսկ այժմ ստացվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր գործողություններով նպաստում է, որ երկարատև դատավարությունը նորից սկսվի։

Հատկանշական է այն հանգամանքը, որ Արթուր Մկրտչյանին Սյունիք տեղափոխելու դեպքում նրան նոր քրեական գործեր չեն մակագրվելու․ նրա պաշտոնավարման ժամկետն այս տարվա հունիսի 21-ին լրանում է, իսկ Դատական օրենսգրքի համաձայն դատավորի անունը գործերի բաշխման ցանկից հանվում է պաշտոնավարման ավարտից 3 ամիս առաջ։

Այս դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք առավել նպատակահարմար չէր, որ այս դատավորը մնար Երևանի դատարանում և մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը փորձեր ավարտել իր վարույթում արդեն իսկ եղած գործերը՝ Սյունիք տեղափոխվելու փոխարեն։

Արաքս Մամուլյան