Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևն այստեղ հանդիպել է իտալական պաշտպանական Leonardo ընկերության գլխավոր տնօրեն Լորենցո Մարիանիի հետ։ Նշենք, որ վերջին տարիներին Հռոմի և Բաքվի ռազմական շփումներն ակտիվ բնույթ են ստացել։ Դեռևս նոյեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում «Dubai Airshow 2023» միջազգային ցուցահանդեսի շրջանակում հանդիպել էին Ադրբեջանի և Իտալիայի …

