Բրյուսելում Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ

Լուրեր

06.04.2026 | 23:30
Հրդեհ Թաիրով բնակավայրում. այրվել է ավտոմեքենա
06.04.2026 | 23:19
Թուրքական դատարանը արդարացրել է կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման գործով
06.04.2026 | 23:10
Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը
06.04.2026 | 23:00
Թեհրանը հայտարարում է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները հարթել են թյուրըմբռնումները
06.04.2026 | 22:50
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների էլեկտրաէներգիայի ծախսերը
06.04.2026 | 22:42
Վարորդները ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով. հայտարարություն
06.04.2026 | 22:29
Իրանը հայտարարել է, որ թիրախավորել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավեր
06.04.2026 | 22:16
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.04.2026 | 22:03
Թրամփը չի ստորագրել Իրանի հետ հրադադարի համաձայնագրի առաջարկի տակ. Սպիտակ տան պաշտոնյա
06.04.2026 | 21:49
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու․ Փաշինյանը՝ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը
06.04.2026 | 21:37
«Ցինիզմ է»․ չծառայած «բարձրակարգ տղա»-ի մասին Քոչարյանի խոսույթի արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:27
Հանձնառու ենք պատշաճ պայմաններ ապահովել մարզիկների համար՝ միշտ նոր հաղթանակներ գրանցելու անխախտ նպատակադրմամբ. ԿԳՄՍ նախարար
06.04.2026 | 21:15
293 հայտնի և անհայտ անուն․ ինչ ցուցակով է ՔՊ-ն գնում ընտրության և ով չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:00
Կրեմլն ուզում է Իվանիշվիլիի մոդելը կիրառել ՀՀ-ում․ ՌԴ-ն այսպիսով ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:43
Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ, ընդգծվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը: Ըստ որոնց՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կիրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով:

ՀՀ վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։