Թուրքիայի տեղական իշխանությունները, որոնք հիմնականում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ներկայացուցիչներ են, աշխատավարձերը վճարելու համար գործող միջազգային վճարային համակարգերից անցել են Թուրքիայի ներքին քարտերի՝ TROY սխեմային՝ այդպիսով բոյկոտելով «Իսրայելի կողմնակիցներին», գրում է Duvar-ը։ TROY-ը Թուրքիայում գործող վճարային համակարգերի օպերատոր ընկերություն է, որը հիմնադրվել է 2015 թվականին և վերջերս տարածում է գտել ԱՄՆ-ում գործող վճարային …

