ՏԻՄ ընտրություններում մեծագույն պարտությունից հետո ի՞նչ ճանապարհ է սպասվում Էրդողանին․ The Washington Post-ի անդրադարձը

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Թուրքիայի տեղական ընտրություններում ընդդիմության հսկայական ձեռքբերումները մեծացնում են հավանականությունը, որ երկարամյա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա իշխող կուսակցությունը կարող են հրաժարվել պոպուլիստ առաջնորդի բևեռացման քաղաքականություններից:

The Washington Post-ը իր անդրադարձում նշում է՝ կասկած չկա, որ կիրակի օրը տեղի ունեցած տեղական ընտրությունները հարված էին ինչպես Էրդողանին, այնպես էլ նրա իսլամական ուղղվածություն ունեցող «Արդարություն և զարգացում կուսակցությանը», որը հաղթել էր անցյալ տարվա նախագահական և խորհրդարանական ընտրություններում:

Քվեարկության ժամանակ հիմնական ընդդիմադիր ձախ կենտրոնամետ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP-ն) մեծ տարբերությամբ պահպանեց Ստամբուլը և մայրաքաղաք Անկարան, բայց նաև հաղթանակներ ավելացրեց պահպանողական նահանգներում:

Ի՞նչ է լինելու հիմա – Որոշ վերլուծաբաններ ասում են, որ արդյունքը նախազգուշացում էր, և որ նրանք ակնկալում են, որ Էրդողանի կառավարությունը կգնա «նորմալացման» ճանապարհով, որը ներառում է նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հարաբերությունների մեղմացում, ինչպիսիք են ԱՄՆ-ը և հարևան Հունաստանը, և ավելի քիչ հակասական ծրագրերի իրականացում երկրի ներսում:

Ստամբուլի Իշըք համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Սեդա Դեմիրալփն ասում է, որ ինքը արդեն տեսել է նմանատիպ օրինակ, երբ Էրդողանը մերժում էր  անցյալ մայիսին ընտրություններում ընդդիմության հաղթանակի մասին կանխատեսումները երկրի հարավում ավելի քան 53,000 մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժից հետո։ Չնայած անցյալ տարի գրանցած չհուսադրող արդյունքներին՝ CHP-ն հաղթեց ժողովրդական քվեարկությանը շատ խոշոր քաղաքներում:

«Սա նախազգուշացում էր։ Ես ակնկալում եմ, որ Էրդողանը կշարունակի նորմալացումը կամ ԱԶԿ-ն կշարունակի պարտվել,-ասել է Դեմիրալփը։

Իսլամական ու ընտանեկան արժեքների մասին –  Նյու Յորքում գործող Teneo խորհրդատվական ընկերության համանախագահ Վոլֆանգո Պիկկոլին լրատվամիջոցին ասել է, որ Էրդողանը կարող է արգելակել իր ծրագրած սահմանադրական փոփոխությունները, որոնք կընդգծեն «ընտանեկան արժեքները» և պաշտպանեն օրինակ՝ կանանց իրավունքները, որոնք ցանկանում են կրել իսլամական ոճի գլխաշորեր, բայց որը շատերը համարում են հարձակում ԼԳԲՏՔ+ համայնքի իրավունքների վրա:

Նա նշել է, որ ամեն դեպքում Էրդողանը չի շարժվի դեպի ավելի մեծ քաղաքական փոխզիջում՝ հաշվի առնելով իշխանությունը կիսելու իր դժկամությունը, և չի մեղմացնի իր բևեռացնող հռետորաբանությունը այս ցավալի պարտության պատճառով։

Անկարայում գերմանական Մարշալի հիմնադրամի տնօրեն Օզգուր Ունլուհիսարջիկլին ՏԻՄ արդյունքները Էրդողանի համար աննախադեպ է որակել։«Մենք երբեք չենք տեսել, որ նա այսպես պարտվի։ Այժմ CHP-ն առաջին անգամ ընտրություններում առաջ է անցնում  ԱԶԿ-ից։ Թուրքիան պատրաստ է փոփոխությունների»,-ասել է նա։

Ո՞ւր է գնում տնտեսությունը– Ընտրությունները տեղի ունեցան շարունակվող ճգնաժամի ֆոնին, երբ ընտրողները բախվում են գնաճին, որը փետրվարին հասավմինչև 67 տոկոսի։ Միևնույն ժամանակ, Էրդողանը թույլ է տվել փոխառությունների ծախսերը բարձրացնել մինչև 50%՝ փորձելով պայքարել գների աճի դեմ:

«Կարծում եմ, թուրք ընտրողները հստակ ուղերձ են ուղարկել Էրդողանին, որ բավական է», – ասել  է Ստամբուլի Սաբանջի համալսարանի քաղաքական գիտությունների դոցենտ Բերք Էսենը՝ հավելելով, որ եթե Էրդողանը չհավաքվի և չփոխի իր իշխող կուսակցությունը, անկումը ԱԶԿ-ի ձայների մասնաբաժնի հետ կապված, կշարունակվի։

Ինչպես  է փոխվել քաղաքական լանդշաֆտը– Նշվում է, որ քրդամետ «Հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը գրավել է 10 նահանգ՝ չնայած տարիներ շարունակվող բռնաճնշումներին, որոնց հետևանքով քուրդ քաղաքապետերը հեռացվել են և փոխվել կառավարության նշանակումներով, իսկ հազարավոր քաղաքական ակտիվիստներ ձերբակալվել։ Էրդողանի դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը կամ MHP-ն հաղթել է ութ նահանգում։ Նոր բարեկեցության կուսակցությունը կամ YRP-ն, որը հիմնականում մրցում էր ԱԶԿ-ի հետ պահպանողական ընտրողների աջակցության հարցում, հաղթել է երկու նահանգում։ IYI կուսակցությունը և Մեծ միասնություն կուսակցությունը հաղթել են  մնացած երկու նահանգներում: Նրանք, որոնք ակնկալում էին, որ ընդդիմությունը վատ հանդես կգա կիրակի օրվա ընտրություններում, ապշած են։

Անցյալ տարվա ընտրություններից հետո CHP-ի ղեկավարության փոփոխությունը՝ 75-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուից մինչև 49-ամյա Օզգուր Օզելը, կարծես թե, վերակենդանացրել է կուսակցությունը և ճանապարհ հարթել գործող քաղաքապետերի և այլ թեկնածուների համար՝ վերջնական հաղթանակներ ապահովելու համար: Վերլուծաբանները հակադրում են ընդդիմության ներկայացրած ուժեղ թեկնածուներին, ինչպիսիք են Էքրեմ Իմամօղլուն Ստամբուլում և Մանսուր Յավաշը Անկարայում, և ԱԶԿ-ի թեկնածուներին, որոնք քարոզարշավի ընթացքում հիմնականում ստվերված էին Էրդողանի կողմից:

Իմամօղլուն հաղթել է ավելի քան 11 միավորի տարբերությամբ, իսկ Յավաշը ապահովել  ԱԶԿ-ի իր մրցակցի նկատմամբ մոտ 29 միավորի տարբերություն: Արդյունքները կարող են Իմամօղլուին դիրքավորել որպես 2028 թվականի նախագահի պաշտոնի համար պոտենցիալ մրցակից։

Ինչ է նշանակում փողոցի խոսքը- Ստամբուլի փողոցներում տարբեր տրամադրություններ են տիրում, որտեղ շատերը ողջունում են ընդդիմության հաղթանակը, իսկ մյուսները մտահոգություն էին հայտնում տնտեսական ճգնաժամի և իրենց ամենօրյա պայքարի ֆոնին:

«Մենք արթցանանք  և տեսանք լավ օր»,-ասել է ընդդիմության աջակից Այշե Փոփլաթը՝ նշելով, որ ընտրությունների արդյունքները «լավ կլինեն երկրի համար»։

Էմմա Չոբանյան