Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահին

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրքական  պատվիրակության կազմում են ASELSAN ընկերության գլխավոր տնօրեն Ահմեդ Աքյոլը, ASFAT ընկերության գլխավոր տնօրեն Բեհչեթ Քարաթաշը, HAVELSAN ընկերության գլխավոր տնօրեն Մեհմեդ Աքիֆ Նաջարը, «REPKON Grup» ընկերության նախագահ Իբրահիմ Քյուլեքչին, «ROKETSAN» ընկերության գլխավոր տնօրեն Մուրադ Իքինջին, «Defense Technologies and Engineering» ընկերության գլխավոր տնօրեն Օզգուր Գյուլերյուզը, «Թուրքիայի ավիացիոն և տիեզերական արդյունաբերություն – TUSAŞ» ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը։

Ալիևը նշել է, որ «թուրքական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքն իր որակի և արդյունավետության շնորհիվ արդեն իսկ համաշխարհային ճանաչում ունի»։ Ըստ նրա՝ լուրջ քայլեր են ձեռնարկվել Ադրբեջանում պաշտպանական արդյունաբերության զարգացման ուղղությամբ, և թուրքական առաջատար ընկերությունների պատվիրակության այցը  երկիր «լավ հնարավորություններ է ստեղծել՝ քննարկելու համագործակցության հեռանկարները»։

Գյորգյունն էլ  իր հերթին հայտնել  է  թուրքական պատվիրակության ընկերությունների և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ընկերությունների միջև մի քանի ուղղություններով համատեղ գործունեության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրերի ստորագրման մասին։