Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահին

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար  Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակության հետ։

Ադրբեջանի  ՊՆ հաղորդմամբ՝ Հասանովն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը փոխադարձ համագործակցության ընդլայնման տեսանկյունից։

«Պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերն էլ ավելի կբարձրացնեն երկու եղբայրական երկրների բանակների պաշտպանունակությունը»,-ասվում  է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակի առնչությամբ։

«Հանդիպմանը, որին մասնակցում էին Թուրքիայի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարները, քննարկվել են  երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի է  ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ»,-հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Հավելենք, որ ավելի վաղ թուրքական պատվիրակությունը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևին։