Ադրբեջանում ձերբակալել են լրտեսության ու պետական դավաճանության համար մեղադրվող կնոջ
Քաղաքականություն
02.04.2024 | 22:44Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը դավաճանության և լրտեսության համար կասկածվող կնոջ է ձերբակալել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Յուսիֆովա Վալիդա Էլչին քըզիի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նախաքննության արդյունքում հավաքագրված նյութերը ներկայացվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան։
Կնոջը մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 276 հոդվածով (լրտեսություն)։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։