Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքով և Աղդամով Արցախ բեռների փոխադրման մասին։ «Որոշումներ կայացնողների միջև հումանիտար կոնսենսուս գտնելու համար դիվանագիտական համառ ջանքերի արդյունքում այսօր մենք բերում ենք ցորենի ալյուր և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներ։ Գործողությունը ներառում է երկու բեռնատար, որոնք միաժամանակ ապրանքներ են տեղափոխում Լաչինի և Աղդամի ճանապարհներով»,- ասվում է X-ում Կոմիտեի …