Գեղարքունիքի մարզի պարեկները նոյեմբերի 13-ին, ժամը 22.12-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Մեքենայի տեխզննման ժամկետը լրացած լինելու և կասեցված վարորդական իրավունքի վկայականի իրավախախտումները չարձանագրելու համար վարորդը 5000 դրամ կաշառք էր առաջարկել պարեկներին։ Կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով 38-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի …

