Իսրայելում ցուցարարները փորձել են ներխուժել Երուսաղեմում Նեթանյահուի նստավայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Իսրայելում կառավարության դեմ բողոքող քաղաքացիները ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգվածների հարազատների հետ փորձել են ներխուժել Երուսաղեմում վարչապետ Բենիամին Նեթանյահու նստավայր։

Ցուցարարների և պատանդների ընտանիքների երթը սկսվել է Կնեսետի շենքի մոտից։ Այնուհետև, ըստ The Times of Israel-ի, ցուցարարները գնացել են Գազայի փողոցում գտնվող Նեթանյահուի նստավայր։ Ոստիկանությունը փորձել է պատնեշներ կանգնեցնել, սակայն ցուցարարները սկսել են քանդել դրանք, հաղորդում է «Կան» ռադիոկայանը։

Ցուցարարներից մեկը մտել է ոստիկանական ջրցան մեքենայի անիվների տակ՝ այն կանգնեցնելու համար։ Ոստիկանները նրան այնտեղից դուրս են բերել։

Yediot News պորտալը գրում է, որ արգելապատնեշները ճեղքելուց հետո ոստիկանությունը բերման է ենթարկել չորս մարդու։ Ըստ The Times of Israel-ի՝ Նեթանյահուի նստավայրի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանները փորձել են ձերբակալել ՀԱՄԱՍ-ի մոտ գերության մեջ մնացած տարեց պատանդներից մեկի՝ Այալա Մեցգերի ազգականին՝ նրան քարշ տալով գետնով։ Մեկ այլ ցուցարար վառվող ջահ է նետել հեծյալ ոստիկանի վրա, նա նույնպես ձերբակալվել է։

Ոստիկանությունը բերման ենթարկվածների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռևս չի արել։

Նշեբք, որ մարտի 30-ին Թել Ավիվում տեղի է ունեցել Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ ցույցը, որին առևանգված իսրայելցի պատանդների ընտանիքները միավորվել են կառավարության դեմ բողոքող ընդդիմության անդամների հետ։ Նրանք պահանջում են անհապաղ գործարք՝ պատանդներին ազատ արձակելու համար՝ մեղադրելով Նեթանյահուին այն խափանելու մեջ։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել այլ քաղաքներում ևս, ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն 16 մարդու։