ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ին, որ ահաբեկիչների թիրախը կարող է «Կրոկուս»-ը լինել․ The Washington Post

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Վաշինգտոնը նախազգուշացրել է Մոսկվային հնարավոր ահաբեկչությունների մասին և հայտնել, որ ահաբեկիչների թիրախը կարող է լինել «Կրոկուս սիթի հոլլ» համերգասրահը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին, փոխանցում է Current Time-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ հետախուզական ծառայության տեղեկությունները Մոսկվայում գործընկերներին հասել են դեռևս մարտի 6-ին, մինչ ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում էր հրապարակել մարդաշատ վայրերում, այդ թվում՝ համերգասրահներում հնարավոր ահաբեկչությունների մասին և իր քաղաքացիներին խորհուրդ տվել զերծ մնալ հանրային միջոցառումներին մասնակցելուց: WP-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը նախազգուշացրել է հարձակման երկու հնարավոր վայրերի՝ սինագոգի և «Կրոկուս»-ի մասին։

Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ կանխել է ԻԼԻՊ-ի հարձակումը Մոսկվայի սինագոգի վրա։ Այդ ժամանակ հատուկ ծառայությունը սպանել էր Ղազախստանի քաղաքացիներ 35-ամյա Սաբիթ Աշիրալիևին և 32-ամյա Ջանիբեկ Տասկուլաևին։ Անվտանգության աշխատակիցների խոսքով՝ նրանք Ռուսաստան էին ժամանել 2022 թվականի փետրվարի 28-ին և հանդիսացել «Վիլայաթ Խորասան» խմբավորման անդամներ, որը ԻԼԻՊ-ի ճյուղերից է։ Հենց «Վիլայաթ Խորասանն» էլ հետագայում ստանձնել է «Կրոկուսի» վրա հարձակման պատասխանատվությունը:

Նախօրեին էլ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Մոսկվայի մարզում նախապատրաստվող ահաբեկչության մասին ԱՄՆ-ից ստացված տեղեկատվությունը «չափազանց ընդհանրական» էր անվանել, որը թույլ չի տվել լիովին բացահայտել նրանց, որոնք «մասնակցել են այդ սարսափելի հանցագործությանը»։

Reuters-ն իր հերթին հայտնել է, որ Իրանը ևս զգուշացրել է Ռուսաստանին «Վիլայաթ Խորասանի» կողմից հնարավոր ահաբեկչությունների մասին։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 144 մարդ է զոհվել: