Եվրամիության կողմից Հայաստանին ռազմական օգնությունը ցանկացած պատրվակով կխաթարի հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունը։ Այս մասին հայատարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպմանը։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Բայրամովն ասել է, թե, իբր, «30 տարի անց տարածաշրջանում առաջին անգամ բարենպաստ պայմաններ են ձևավորվել Բաքվի ու Երևանի միջև խաղաղության հասնելու համար»։ …

