Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից հետո Ալիևը չի շտապում զանգահարել Էրդողանին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն դեռևս չի արձագանքել Թուրքիայում մայիսի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, որոնց արդյունքներով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը 2002 թ-ին իշխանության գալուց ի վեր իր ամենամեծ պարտությունն է կրել։ Թուրքիայի  ընտրություններում Էրդողանի պարտությանն ու թուրքական ընդդիմության հաղթանակին ադրբեջանական պետական ու քարոզչական լրատվամիջոցները, ինչպես նաև պաշտոնյաները նախընտրում են չանդրադառնալ։

Պետական AzTV և  İctimai TV-ն  ոչ մի նորություն չեն հեռարձակել ընտրություններում  CHP-ի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության  հաղթանակի մասին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ, որը նախորդ ՏԻՄ ընտրություններից հետո սովորաբար զանգահարում էր Էրդողանին, այս անգամ դեռևս լուռ է։ 2014 ու 2019 թթ-ի ՏԻՄ ընտրություններից հետո Ալիևը  ընտրատեղամասերի փակվելուց ու նախնական արդյունքների հրապարակումից մի ժամ հետո զանգահարել էր Էրդողանին ու շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Ի դեպ, մարտի 31-ին երեկոյան Էրդողանին էին զանգահարել Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզոևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։ Նրանք շնորհավորել էին «ժողովրդավարական հասունությամբ ընտրությունների անցկացման համար»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի նախնական արդյունքներով ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ CHP-ն,  հավաքել է ձայների ավելի քան 37,76 տոկոսը, ԱԶԿ-ն՝ 35,48 տոկոսը։ Անկարայում ընդդիմադիր գործող քաղաքապետ Մանսուր Յավաշը հավաքել է  ձայների 60,38 տոկոսը, ԱԶԿ-ի թեկնածու Թուրգուտ Ալթինոքը 31,69 տոկոսը, Ստամբուլում գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 51,14 տոկոսը, Էրդողանի թեկնածու Մուրադ Քուրումը 39,59 տոկոսը, Իզմիրում ընդդիմադիր Ջեմիլ Թուգայը ստացել է ձայների 48,96 տոկոսը, իշխող ուժից Համզա Դաղը 37,06 տոկոսը։

Էմմա Չոբանյան