Թուրքիայի ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին PKK-ի դեմ միացյալ պայքարի կոչ կանի

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 3-4-ը Բրյուսելում։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆիդանը օրակարգ է բերելու ահաբեկչության դեմ պայքարի թեման և փոխանցելու է Թուրքիայի ակնկալիքները PKK/YPG-ի դեմ պայքարի վերաբերյալ։

Սա 2024 թ-ին ՆԱՏՕ-ի արտգործնախարարների առաջին հանդիպումն է։ Օրակարգում լինելու են զսպման, ահաբեկչության դեմ պայքարի և Ուկրաինայում իրավիճակի զարգացման ընդհանուր հարցեր։ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունից հետո օրակարգում կլինի նաև դաշինքում վերջին զարգացումները և Վաշինգտոնի գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները։

Թուրքական լրատվամիջոցները, դիվանագիտական աղբյուրներին հղում անելով, հայտնում են, որ Ֆիդանը հանդիպմանը կհայտարարի, որ ՆԱՏՕ-ն պետք է համատեղ պայքարի ահաբեկչության դեմ, և որ դա դաշինքի պարտականություններից է։ Նա ևս մեկ անգամ կընդգծի, որ դաշինքի որոշ անդամների համար անընդունելի է գործընկերային հարաբերությունների մեջ մտնել PKK/PYD/YPG ահաբեկչական կազմակերպության հետ։

Ֆիդանը նաև հայտարարելու է, որ «դաշինքի ոգուն դեմ է, որ դաշնակիցները պաշտպանական արդյունաբերության ոլորտում միմյանց նկատմամբ պատժամիջոցներ ու սահմանափակումներ կիրառեն»։ Նա նաև փոխանցելու է Թուրքիայի տեսակետները, թե ինչպես արդյունավետ կերպով ապահովել Եվրոպայի պաշտպանությունն ու անվտանգությունը։

Գագաթնաժողովի շրջանակներում նաև նախատեսվում են Հաքան Ֆիդանի երկկողմ հանդիպումները բրիտանացի, գերմանացի, բուլղարացի և ֆինն գործընկերների հետ։