Վարչապետին ներկայացվել է ԱԽ գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Քաղաքականություն
02.04.2024 | 15:07Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետին զեկուցվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից 2023-ին կատարված աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները: