Բելգորոդի շրջանի տարածքից տարհանվել է ավելի քան վեց հազար երեխա, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ երեխաներին տեղափոխել են Ռուսաստանի 30 տարբեր շրջաններ, գրում է Current Time-ը։ «Վերջին հանգստյան օրերին Սամարան, Սարանսկը, Նիժնի Նովգորոդը, Տամբովը, Յամալո-Նենեցական ինքնավար շրջանը, Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանը, Ստավրոպոլի երկրամասը ընդունեցին մեր երեխաներին»,- Telegram-ի իր ալիքում գրել է պաշտոնյան։ Նա նաև …

