Տասնյակ հազարավոր իսրայելցիներ կիրակի օրը՝ մարտի 31-ին, կրկին դուրս են եկել փողոց՝ բողոքելու կառավարության քաղաքականության դեմ, որը գլխավորում է աջ պահպանողական վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Ակցիան անցկացվել է Երուսաղեմում՝ խորհրդարանի շենքի մոտ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրություններ, ինչպես նաև գործարքի շուտափույթ կնքում՝ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից պատանդների ազատ արձակման …

