ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀՀ և ԵՄ միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով նիստին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական միությունը կարող է աջակցություն տրամադրել: Կողմերը ներկայացրել են իրենց մաքսային օրենսդրություններում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև մաքսային համագործակցության ուղղությամբ ԵՄ տեխնիկական գործիքների օգտագործման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կարևորվել է տարիների ընթացքում Հայաստանին՝ ԵՄ-ի ցուցաբերած աջակցությունը:

Անդրադարձ է կատարվել մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում փոխգործակցությանը, կարևորվել են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավախախտումների դեմ պայքարին ուղղված հիմնական ձեռքբերումները և հետագա քայլերը։

ԵՄ-ն ներկայացրել է գործող Ներմուծումների վերահսկման համակարգի ներդրման ընթացիկ վիճակը, ինչը ենթադրում է ԵՄ-ում բեռնափոխադրումների նախնական տեղեկատվական համակարգի կիրառություն։ Ներկայացվել են նաև ԵՄ անդամ պետություններում համակարգի ներդրման փուլերն ու մեխանիզմները։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Համընդհանուր տարանցման ընթացակարգի և ապրանքների առևտրում ձևակերպումների մասին» կոնվենցիայի շրջանակում ՀՀ՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար դեռևս 2021 թվականի դիմումի ընթացքին: Կողմերը մեկ անգամ ևս արձանագրել են ԵՄ և Հայաստանի Հանրապետության միջև հաստատված տնտեսական և առևտրային սերտ գործընկերային հարաբերությունները և վստահություն հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն: