Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ․ խոսնակը հերքում է լրատվամիջոցներով տարածվող լուրը

Լուրեր

06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր հայկական լրատվամիջոցներից մեկը լուր է հրապարակել, գրելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակցության հրատապ նիստ է գումարել և որոշում է կայացրել հրաժարական տալ։

«Նիկոլ Փաշինյանը կուսակցության հրատապ նիստ է գումարել։ Ադրբեջանի պահանջները Տավուշի անկլավների վերաբերյալ այնքան են խորացել, որ այդ օրավիճակը թուլացնելու համար Փաշինյանը որոշում է կայացրել հրաժարական տալ։։

Ըստ նրա՝ սա իր և իր կառավարության փրկությունն է լինելու։ Փաշինյանը քննարկել է և որոշում է կայացրել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան սեպտեմբերի 10-ին։
Սա ևս մեկ շանս է Փաշինյանի համար սեփական կաշին փրկելու»։

Ուշագրավ է, որ լրատվամիջոցը լուրը հրապարակել է «Կ․» մակագրությամբ, ինչից ենթադրելի է, որ այն ապրիլմեկյան կատակ է։ Չնայած դրան՝ այլ առցանց լրատվամիջոցներ սկսել են կիսվել դրանով․ ավելին՝ լուրը տարածում է գտել նաև
ադրբեջանական մեդիա-տիրույթում։

Factor.am-ը վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց, արդյո՞ք Փաշինյանն իսկապես մտադիր է հրաժարական տալ։ Բաղդասարյանը լուրն անլուրջ որակեց։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ևս հերքեց տարածվող տեղեկությունը։

 

Մանյա Պողոսյան