Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Քաղաքականություն
01.04.2024 | 13:33ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։