Զախարովան հայտարարել է, թե «ՀՀ-ն իզուր է իր հին քաղաքակրթությունը համեմատում ԵՄ-ի հետ»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են դարավոր պատմություն ունեցող հայկական հին քաղաքակրթությունը համեմատում Եվրամիության հետ, «որի գործերն այսօր անկեղծորեն վատ են»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, որն ասում էր, թե Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է։ Գիտե՞ք՝ ինչն է ինձ ապշեցնում, իսկ ինչո՞ւ են Երևանում իշխանությունների ներկա ներկայացուցիչները դեմփինգ անում։ Ինչո՞ւ են նրանք հին հայկական քաղաքակրթությունը համեմատում գոյություն ունեցող մշակույթի, պատմության, պետականության հետ, ներեցեք, որը եղել է եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ, ներկայիս Եվրամիության հետ, որն իսկապես փակուղում է: Եվ հենց այս մասին են խոսում, երբ մեջբերում են եվրոպական ժողովրդավարության մասին խոսքեր»,- ասել է Զախարովան «Զվեզդա»-ի հետ զրույցում։

Ըստ Զախարովայի՝ «Հայաստանը մշակույթ է, պետական կառուցվածք և պետականության այն բոլոր հիմքերը, որոնք արմատներով գնում են հազարամյակներ, և որոնք հազարամյակների պատմություն ունեն»։