«Մեր թատրոնն օկուպացված է»․ «Գոյի»-ի առաջ դռները փակեցին, Սունդուկյանից ասում են՝ գրկաբաց կընդունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գոյ» թատրոնի անձնակազմն այսօր եկել էր թատրոն և փորձում էր ներս մտնել գլխավոր մուտքից, սակայն այն փակ էր։ Ինչո՞ւ է դուռը՝ կողպված, իսկ թատրոն տանող ցուցանակի տառերը՝ ջնջված. այս հարցերի պատասխանը ստանալու համար դերասաններն ու ռեժիսորները մտան Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։

2024-ի հունվարի 30-ի կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը պիտի միավորվի Սունդուկյան թատրոնին։ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է:

«Իրավական գործընթացներ կան, որոնք խախտվել են՝ ընդունում-հանձնում, անձնական տվյալների ձեռքբերում, իսկ Սունդուկյանում խախտումներով ձեռք են բերել ինչ-որ թուղթ ու մեզ վրա դուռ են փակում»,-ասում է «Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը։

«Գոյ»-ը դեմ է միավորմանը. անձնակազմն առաջարկում է իրեն հնարավորություն տալ գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ու հենց «Գոյ»-ի բեմում: Ինչ վերաբերում է կոնկրետ այսօր ստեղծված իրավիճակին, բողոքի ակցիայի մասնակիցներին Սունդուկյան թատրոնի տնօրինությունն ասել է, որ ներս մտնելու համար «Գոյ»-ի ներկայացուցիչները պետք է անվտանգության համակարգում իրենց տվյալները լրացնեն, ինչից հետո կունենան քարտեր, որոնց օգնությամբ կարող են մտնել թատրոն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն օրեր առաջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց, որ քանիցս հանդիպել են «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի հետ և մի քանի տարբերակներ առաջարկել՝ հարգելով թատրոնի անդամների որոշումներն ու կարծիքները:
Գոյի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը, սակայն, նշում է, որ նախարարության հետ իրենց թատրոնի ճակատագրի հետ կապված բոլոր քննարկումները մտել են փակուղի:

Մանրամասները՝տեսանյութում։

Աննա Բաբաջանյան