Ապրիլի 3-ին, ժամը 20։48-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղում քաղաքացին անտառում ընկել է բլրից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Ծլհանի քար» կոչվող տարածքում հայտնաբերել են Մ. Ն.-ի դին, պատգարակով …

