«Ռոսսելխոզնադզորը» լաբորատոր մոնիտորինգի ընթացքում «խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր ձկնկիթի և Բելառուսից մսամթերքի մատակարարման հարցում», գրում է Ինտերֆաքսը։ Գերատեսչությունը հայտարարել է, որ հայկական Max Fish ընկերության կարմիր ձկնկիթում «կոլիֆորմ բակտերիաներ են հայտնաբերվել»։ Որոշվել է ժամանակավոր սահմանափակումներ դնել ձեռնարկությունից մատակարարումների վրա։ Հավելենք, որ ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորն» էր դադարեցրել Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակի վաճառքը։ …

