Չհանդիպելու հրահանգ չկա, պատրաստ եմ մեզ վերաբերելի ձևաչափով․ ՄԻՊ-ը՝ ընդդիմության պահանջի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանել է՝ ինչու այսօր չի հանդիպել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչների և շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։

«Անձամբ, գիտեք, երբևէ չեմ խուսափում թե՛ քաղաքացիների, թե՛ լրագրողների հետ շփվելուց։ Այս փուլում էլ պատրաստ եմ մեզ վերաբերելի մեթոդաբանությամբ ու ձևաչափով ունենալ հանդիպում»,- ասել է պաշտպանը։

Նրա պնդմամբ՝ ինքը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի հետ չհանդիպելու հրահանգ չի ստացել։

Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոսը «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» աջակիցների հետ այսօր ՄԻՊ գրասենյակի շենքի մոտ էր գնացել։ Նրանք հայտարարել էին, որ այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի իրենց հարցումներին պատասխան տան՝ այս ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե՞ ոչ։ Ակցիայի մանսակիցները նաև ցանկանում էին հանդիպել Անահիտ Մանասյանի հետ։

ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժնից էլ տեղեկացրել էին, որ Մանասյանը պատրաստ է չորս հոգանոց խմբի ընդունել՝ առանց լրատվամիջոցների ներկայացության, սակայն շարժման մասնակիցները չէին համաձայնել առաջարկին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։