Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 4-ին ընդունել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջինը ևս մեկ անգամ կարևորել է անցյալ տարի Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը երկու երկրներում վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայի փոխանցման և Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի վերաբերյալ։ Նա հույս է հայտնել, որ այս …

