Բաքուն և Անկարան հույս ունեն, որ Իգդիր-Նախիջևան գազատարի նախագիծը կավարտվի 2024 թվականին

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 4-ին ընդունել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջինը ևս մեկ անգամ կարևորել է անցյալ տարի Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը երկու երկրներում վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայի փոխանցման և Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի վերաբերյալ։ Նա հույս է հայտնել, որ այս նախագիծը կավարտվի 2024 թվականին։

Ալիևն էլ  գոհունակությամբ նշել է, որ Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքից հետո շուտով Նախիջևանում գազատարը պատրաստ կլինի։ Նա ասել է, որ այդ նախագիծը շատ կարևոր է էլեկտրաէներգիայի արտադրության և Նախիջևանի գազամատակարարման առումով։

Նշենք, որ դեռ 2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հուշագիր էին ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ, որն իրականացնում են Ադրբեջանի պետական նավթային SOCAR ու թուրքական պետական գազային BOTAŞ ընկերությունները։ Թուրքիայի տարածքում գազատարի երկարությունը կազմելու է մոտ 85 կմ։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ գազամուղի թողունակությունը 2 մլրդ մ³ է, որը 4 անգամ գերազանցում է Նախիջևանի պահանջարկը։

Նախիջևանն այս պահին իրանական գազ է ստանում 2004 թվականին Բաքվի ու Թեհրանի միջև կնքված փոխանակման համաձայնագրով, ըստ որի՝ Ադրբեջանը գազ է մատակարարում Իրանի Աստարա քաղաք, որն իրանական գազամատակարարման ցանցին միացած չէ։ Դրա դիմաց Իրանը գազ է մատակարարում Նախիջևանին ամբողջ ծավալի 85 տոկոսի չափով, իսկ 15 տոկոսը տարանցման վճարն է։

Բացի այդ, Թուրքիան իր հերթին գազ է ստանում Իրանից։ Իգդիր-Նախիջևան գազատարը Թուրքիան ցանկանում է օգտագործել Իրանի հետ բանակցություններում՝ տարբեր հարցերում իր համար ձեռնտու լուծումներ ստանալու համար։

Էմմա Չոբանյան